Մայիս 01, 2024
919 դիտում

Սպերցյանը 100-րդ խաղի առիթով արժանացել է «Կրասնոդար»-ի հոբելյանական շապիկին


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ը Էդուարդ Սպերցյանին 100 հանդիպում անցկացնելու կապակցությամբ հատուկ մարզաշապիկ է նվիրել։

100-րդ անգամ ֆուտբոլիստն ակումբի մարզաշապիկը կրել է Ռուսաստանի առաջնությունում «Նիժնի Նովգորոդ»-ի դեմ խաղում ու նաեւ գոլի հեղինակ դարձել։

Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը 79 խաղ ու 27 գոլ գրանցել է երկրի առաջնությունում, 19 (4 գոլ) հանդիպում անցկացրել Գավաթի խաղարկությունում եւ երկու անգամ էլ հանդես եկել Չեմպիոնների Լիգայում։

Ընդհանուր առմամբ՝ նա 100 խաղում 31 գոլ է խփել ու 24 արդյունավետ փոխանցում կատարել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին