Մայիս 01, 2024
390 դիտում

Էդգար Սեւիկյանի առաջին գոլը «Ֆերենցվարոշ»-ի կազմում գեղեցիկ ու հաղթական է ստացվել


Լուսանկարը` fradi.hu


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանն իր առաջին գոլն է գրանցել «Ֆերենցվարոշ»-ի կազմում:

Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում նրա թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Դիոշդյոր»-ին ու հաղթել 2:1 հաշվով: «Ֆերենցվարոշ»-ի կազմում Սեւիկյանն իր առաջին գոլը հեռահար գեղեցիկ հարվածով խփել է 21-րդ րոպեին:



«Դիոշդյոր»-ը պատասխան գնդակը 56-րդ րոպեին գրանցել է Ռուդի Պոժեգը, սակայն ավելին անել տանտերերին չի հաջողվել:

«Ֆերենցվարոշ»-ը վաստակել է 61 միավոր եւ վստահ գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մոտակա մրցակցին գերազանցելով 11 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին