Մայիս 01, 2024
452 դիտում

«Ինտեր»-ն Ա Սերիայի 1-31-րդ տուրերում գոլ խփած առաջին թիմն է


Լուսանկարը` Getty Images


Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ուդինեզեի»-ի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո «Ինտեր»-ը յուրահատուկ ռեկորդ է սահմանել:

Ինչպես հայտնում է Opta-ն, միլանյան ակումբն առաջինն է Ա Սերիայում, որը 1-ից մինչեւ 31-րդ տուրերը բոլոր խաղերում առնվազն մեկ գոլ է գրանցել:

31 տուրերում «Ինտեր»-ը 26 հաղթանակ է տարել, 4 ոչ-ոքի գրանցել ու միայն մեկ անգամ սեպտեմբերին զիջել «Սասուոլո»-ին:

Թիմը 82 միավոր է վաստակել ու վստահ գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Մինչ առաջնության ավարտը 7 տուր է մնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին