Մայիս 01, 2024
340 դիտում

2 ոչ-ոքի ու 10 գնդակ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչներում


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում երեկոյան կայացած 2 հանդիպումներն էլ ոչ-ոքի են ավարտվել:

«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը գոլառատ է ստացվել, թիմերը 3-ական գնդակ են ուղարկել միմյանց դարպասները: 2-րդ րոպեին հաշիվը բացել է Բեռնարդու Սիլվան՝ աչքի ընկնելով տուգանայինից: 10 րոպե անց Էդուարդո Կամավինգան հեռահար հարվածով հավասարեցրել է հաշիվը, սակայն մինչ գնդակը դարպասում հայտնվելը հարվածել է «Սիթի»-ի պաշտպան Ռուբեն Դիաշին: Ապա Արքայական ակումբին առաջ է մղել Ռոդրիգոն:

Երկրորդ խաղակեսում Պեպ Գվարդիոլայի սաները 5 րոպեի տարբերությամբ 2 գոլ են գրանցել՝ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Յոշկո Գվարդիոլը: Տանտերերին Ֆեդերիկո Վալվերդեի գոլի շնորհիվ հաջողվել է հավասարեցնել հաշիվը:

«Սիթի»-ին 20 տարվա մեջ առաջին թիմն է, որը ՉԼ-ում հեռահար հարվածով 3 գոլ է խփել «Ռեալ»-ին:

Լուսանկարը` UEFA


2:2 հաշիվն էլ գրանցվել է «Արսենալ»-«Բավարիա» խաղում: Լոնդոնյան ակումբի կազմում գոլերը խփել են Բուկայո Սական ու Լեանդրո Տրոսարը, իսկ հյուրերից՝ Սերժ Գնաբրին ու Հարի Քեյնը:

Թիմերի պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 17-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին