Մայիս 01, 2024
337 դիտում

«Ռեալ»-«Սիթի» եւ «Արսենալ»-«Բավարիա»․ ՉԼ-ն հիանալի երեկո է խոստանում


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Այսօրվանից մեկնարկում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպումները։

Երեւանի ժամանակով 23։00-ից մրցելու են «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» եւ «Արսենալ»-«Բավարիա» զույգերը։

Մադրիդում ՉԼ-ի պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած «Ռեալ»-ն ընդունելու է մրցաշարի գործող չեմպիոն «Սիթի»-ին։ Թիմերը երեք մրցաշրջան անընդմեջ հանդիպում են միմյանց, վերջինը եղել ե 2022-23-ին, որտեղ Պեպ Գվարդիոլայի սաները հաղթել են ընդհանուր 5։1 հաշվով։

Լուսանկարը` UEFA


«Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլա

«Եթե մեկ անգամ հաղթել ենք ՉԼ-ն, ապա կարող ենք կրկնել։ Բայց հաղթել «Ռեալ»-ին երկու անգամ անընդմեջ՝ հեշտ բան չէ։ Ցանկալիին հասնելն այս մրցաշարում դժվար է, դրա համար հարկավոր է խելացի գործել։ Առաջին խաղը կարեւոր է, դա ավարտելուց հետո պետք է ճիշտ պատրաստվել երկրորդին»։

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի

«Ֆուտլոյաին աշխարհի համար սա աննկարագրելի դիմակայություն է լինելու։ Թիմերի բարձրակարգ լինելը թույլ կտա տեսնել գեղեցիկ ֆուտբոլ։ Գիտենք, որ որոշ կողմերով առավել ենք «Սիթի»-ից, սակայն ունենք նաեւ թերություններ։ Այնպես որ, պետք է սպասենք հանդիպման մեկնարկին»։

Լուսանկարը` UEFA


14 տարվա դադարից հետո սա «Արսենալ»-ի առաջին քառորդ եզրափակիչն է, մինչդեռ գերմանացիներն այդ ընթացքում հասցրել են ավելի հաջող հանդես գալ ՉԼ-ում։ Երկու թիմն էլ ձգտելու է հասնել հաջողության, սակայն միայն խաղադաշտում կերեւա, թե նրանցից որ մեկն է ավելի ուժեղ։

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխել

««Արսենալ»-ն այս պահին Անգլիայի առաջնության լավագույն թիմն է եւ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում։ Մենք դուրս ենք եկել քառորդ փուլ, որը ոչ բոլոր թիմերին է հաջողվում անել։ Հիմա ցանկանում ենք առաջ անցնել, դրա համար պարտավոր ենք երկու անթերի խաղ ցուցադրել»։

Լուսանկարը` UEFA


«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետա

«Մենք ՉԼ-ում ամենահաջող հանդես եկող թիմերից մեկի դեմ ենք գործելու եւ անհամբեր սպասում ենք դրան։ Ինձ դուր է գալիս Տուխելը, որից շատ բան եմ սովորել։ Հարկավոր է լավ հանդիպում անցկացնել, եթե դա հաջողվի, ապա հաղթանակի հնարավորությունը կավելանա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին