Մայիս 01, 2024
495 դիտում

Ինձագի. Տղաները շարունակում են արտակարգ աշխատել, իսկ ես՝ հիանալ նրանցով


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ուդինեզե»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գովել է իր սաներին ու խոսել նրանց ցուցադրած ջանքերի մասին:

«Տղաները շարունակում են արտակարգ աշխատանք կատարել, իսկ ես չեմ դադարում հիանալ նրանցով: Հետեւել նրանց, երբ դժվարությունների ենք հանդիպում, շատ գոհացուցիչ է: Մարզում եմ հիանալի ֆուտբոլիստների, որոնք միշտ ամեն ինչ են տալիս: Առաջնության 31 խաղերից 26-ում հաղթանակ ենք տարել, բայց դեռ ամփոփում անելու ժամանակը չէ»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել «Ուդինեզե»-ին՝ լավ ֆուտբոլ ցուցադրելու, կազմակերպված ու համբերատար գործելու համար:

«Բախտավոր եմ, որ թիմն ամեն օր ուշադիր հետեւում է ինձ: Միակ բանը, ինչից դժգոհ եմ, հակագրոհն է, որը բաց թողեցինք եւ Հենրիխ Մխիթարյանը ստիպված էր անհավանական կերպով գործել»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին