Մայիս 01, 2024
339 դիտում

«Արարատ-Արմենիա»-ն դուրս է եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Երեկ կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը։

«Փյունիկ»-ը մրցել է «Արարատ-Արմենիա»-ի դեմ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է ընդամենը մեկ գոլ, որն էլ հաղթանակ է պարգեւել «Արարատ-Արմենիա»-ին։

32-րդ րոպեին աչքի է ընկել Արթուր Սերոբյանը։ Նրա թիմը դուրս է եկել գավաթի եզրափակիչ։

Այսօր երեկոյան կկայանա կիսաեզրափակչի մյուս դիմակայությունը՝ «Շիրակ»-«Ուրարտու»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին