Մայիս 01, 2024
370 դիտում

ԱՊԼ-ում գրանցված հերթական ռեկորդը պատկանում է Սալահին


Լուսանկարը` Liverpool FC


Անգլիայի առաջնությունում երեկ ՄՅՈւ-ն ընդունել է «Լիվերպուլ»-ին ու գրանցել 2։2 հաշիվ։

Հյուրերի կազմում 2-րդ գոլը 11-մետրանոցից իրացրել է Մոհամեդ Սալահը։ Եգիպտացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը «Օլդ Թրաֆորդ»-ում խփել է 6 գոլ։ Նա գերազանցել է Սթիվեն Ջերարդին, որն այս ստադիոնում դարձել է 5 գոլի հեղինակ։

Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է 35 հանդիպում ու գրանցել 23 գոլ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին