Մայիս 05, 2024
8906 դիտում

Արազ Օզբիլիսը կրկին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական


Արազ Օզբիլիս
Արազ Օզբիլիս

Լուսանկարը` http://www.zimbio.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ այսօր հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Մակեդոնիայի (հոկտեմբերի 7-ին) եւ Իռլանդիայի (հոկտեմբերի 11-ին) հավաքականների հետ:

Ազգային ընտրանին հոկտեմբերի 3-ից 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ հոլանդական “Այաքսի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կրկին հավաքականին միանալու հրավեր է ստացել: Օգոստոսի 8-ին կայացած Լիտվա-Հայաստան խաղին Օզբիլիսը չմասնակցեց վնասվածքի պատճառով:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Խիմկի», Ռուսաստան
Գեւորգ Կասպարով, «Միկա»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Միկա»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան
Լեւոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան, «Բանանց»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Արազ Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «Իմպուլս»

Հարձակվողներ

Գեւորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին