Մայիս 19, 2024
8797 դիտում

Մխիթարյանը կգնա երազանքի հետեւից. Ցտեսություն Մանչեսթեր


Լուսանկարը` reuters

Լուսանկարը` championat.com


Վերջապես Անգլիայի Պրեմիեր Լիգայում կկայանա վաղուց սպասված տեղափոխությունը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» համաձայնության են եկել Ալեքսիս Սանչեսի ու Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում:

 

Ինչպես հայտնում է Transfer News-ը, «Արսենալը» ձեռք կբերի Մխիթարյանին: Ֆուտբոլիստը համաձայնվել է շաբաթական 130 հազ. ֆունտ ստերլինգ աշխատավարձին ու թիմի  բարձր վարձատրվող խաղացողը կդառնա: Պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով:

 

2009 թվականին Մխիթարյանը խոստովանել էր, որ երազում է խաղալ «Արսենալում»:

 

ՄՅՈւ նա տեղափոխվել է 2016-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 27 մլն ֆունտ ստերլինգով: ՄՅՈՒ-ի հետ կիսապաշտպանը դարձել է Եվրոպայի Լիգայի, Անգլիայի Լիգայի Գավաթի եւ Անգլիայի Գավաթի հաղթող:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին