Մայիս 11, 2024
7959 դիտում

«Սիթիի» դեմ խաղից հետո Մոուրինյոյի գլխին շշով հարվածել են


Լուսանկարը` Eurosport


«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայությունից հետո, որտեղ Պեպ Գվարդիոլայի սաները 2:1 հաշվով հաղթել էին տանտերերին, ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ բախում է տեղի ունեցել:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել «Սիթիի» ֆուտբոլիստների բուռն ուրախությունը եւ հանդերձարանում բարձր միացրած երաժշտությունը:

Նա հյուրերին կոչ է արել հարգել մրցակցին, բայց նրա եւ «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի միջեւ վիճաբանություն է սկսվել: Նրանց միացել են նաեւ այլ ֆուտբոլիստներ, ակտիվ մասնակցություն է ունեցել հատկապես Ռոմելու Լուկակուն:

Արդյունքում, Մոուրինյոն գլխին պլաստիկ շշով հարված է ստացել, հոնքի վնասվածք էլ ունի երկրորդ մարզիչ Միգել Արտետեն: Միայն «Օլդ Թրաֆֆորդի» անվտագնության աշխատակիցների միջամտությունից հետո են կողմերը հանդարտվել:

Գվարդիոլան խաղից հետո պատասխանել է Մոուրինյոյի մեղադրանքներին, թե պարտության մեղավորը մրցավարներն են. «Նախորդ մրցաշրջանում էլ, երբ մենք հաղթեցինք, նա կրկին նույն բանն էր ասել: Մենք արդար թիմ ենք, խաղի շուրջ 75 տոկոսը տիրել ենք գնդակին, ինչը նշանակում է, որ մենք ցանկանում էինք հաղթել: Հենց դրա համար էինք եկել այստեղ»:

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 46 միավորով գլխավորում է աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 35 միավոր ու ընթանում է 2-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին