Մայիս 08, 2024
3669 դիտում

Մոուրինյոն կարծում է, որ «Բենֆիկայի» հետ ոչ-ոքին լավ արդյունք կլինի


Լուսանկարը` Manchester United


«Մանչեսթեր Յունայթեդը» երեկ մարզվել է Լիսաբոնի «Էստադիու դե Լուշ» մարզադաշտում՝ պատրաստվելով այսօրվա «Բենֆիկայի» դեմ խաղին:

Չնայած թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն ու առաջիկա խաղին չեն կարողանա օգնել ՄՅՈւ-ին, անգլիական ակումբի կազմում Լիսաբոն է մեկնել ապաքինվող Մարկոս Ռոխոն: Նա մարզվել է թիմակիցների հետ, սակայն, ինչպես հայտնել է Ժոզե Մոուրինյոն, «Բենֆիկայի» դեմ խաղին նա չի կարողանա մասնակցել:

ՄՅՈւ-ի մարզիչը խոստովանել է, որ իրենց համար առաջիկա դիմակայությունում մեկ միավոր վաստակելը դրական արդյունք կլինի:

«Ինչպես նշել եմ նախկինում, «Բենֆիկան» ուժեղ թիմ է: Արտագնա խաղում մեկ միավորը լավ արդյունք կլինի, սակայն մենք կձգտենք հաղթանակի»,- նշել է մասնագետը:

Չեմպիոնների Լիգայի A խումբը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», որն ունի 6 միավոր, իսկ ահա «Բենֆիկան» առանց միավորի վերջին տեղում է: Հանդիպումը կայանալու է այսօր, Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին