«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի Լիգայում առաջին գնդակը խփելուց օրեր անց Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ նաեւ Պրեմիեր Լիգայում:
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանն իր թիմին առաջ մղեց հանդիպման 29-րդ րոպեին: Հայ կիսապաշտպանն, ինչպես եւ ցանկանում էր, աչքի ընկավ սեփական հարկի տակ՝ «Օլդ Թրաֆորդում»:
Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով գոլ խփեց Անգլիայի առաջնությունում ու ազգությամբ 96-րդ խաղացողը:
Հանդիպման ավարտին Մխիթարյանի հետ պայքարում խախտեցին կանոնները, ինչի արդյունքում նա վնասվածք ստացավ ու փոխարինվեց:
Երկրպագուներն այդպես էլ այլ գոլերի ականատես չեղան: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց նվազագույն հաշվով ու վաստակեց 24 միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: