Նոյեմբեր 26, 2024
1810 դիտում

Կայացավ «Ֆուտզալ Բիզնես Լիգա»-ի վիճակահանությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 11-ին «Միկա» մարզահամալիրում կայացավ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարի Բ լիգայի վիճակահանությունը:

Այս պահի դրությամբ մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 թիմ, որոնք  բաժանվել են երկու խմբի:

Խմբային փուլի արդյունքներով խմբերում առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը 1/2 եզրափակչում:

Ա խմբում հանդես կգան հետեւյալ թիմերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, Պարմա, Կոկա-Կոլա, Ավիատոր, Պրոֆվենտ, Լրագրողների ֆուտբոլի հավաքական եւ Վեգա։

Բ խմբում՝ Գրանդ Տոբակո, ԱԿԲԱ Բանկ, Շանգրի Լա, Պեպսի, Թեմուրնոց եւ Ինստիգեյթ Մոբայլ թիմերը։

Նախնական պլանների համաձայն, մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի վերջին, երբ լիովին պատրաստ կլինի «Միկա» մարզահամալիրի փակ դահլիճը։ Այդ կապակցությամբ կազմակերպիչները դեռ շարունակում են հայտերի ընդունումը։ Հետաքրքրված անձինք եւ կազմակերպություններն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը կարող են գտնել «Ֆուտզալ Բիզնես Լիգա»-ի պաշտոնական կայքում՝ www.fbl.am հասցեով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին