Մայիս 01, 2024
3950 դիտում

Յան Ռայթ. Մխիթարյանը պետք է կրկին իր դիրքում խաղա


Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` greatgoals.com


Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը քննադատել է Ժոզե Մոուրնիյոյին, քանի որ նա Հենրիխ Մխիթարյանին չի թողնում գործել իրեն հարազատ դիրքում:

«Նա Մխիթարյանին դաշտ է դուրս բերում որպես եզրային խաղացող, մինչդեռ նրա դիրքը կենտրոնում է: Նա այդպես էր խաղում Դորտմունդում եւ այնքան հրաշալի հանդիպումներ էր անցկացնում: Իսկ այժմ նա եկել է Մանչեսթեր եւ չի խաղում, ի՞նչն է պատճառը: Որովհետեւ նա իր տեղում չէ, Մխիթարյանն իր որակները ամբողջովին ցույց կտա այն դեպքում, երբ հայտնվի իր դիրքում»,- ասել է Ռայթը:

Անգլիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանը միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում է հիմնական կազմում եղել, իսկ մյուս հանդիպումներում փոխարինման է մտել: Այժմ նա վերականգնվում է վնասվածքից, ինչի պատճառով արդեն երկու խաղ բաց է թողել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին