Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացնելու է երկու հանդիպում:
Օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալու է Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: 4 օր անց էլ Կոպենհագենում 2018 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղալու են Դանիան ու Հայաստանը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները:
Առաջիկա խաղերին կնախապատարստվեն՝ Գաել Անդոնյանը, Հովհաննես Համբարձումյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Լեւոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզզելլին, Արաս Օզբիլիսը, Գոռ Մալաքյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Արթուր Սարկիսովը, Գեղամ Կադիմյանը, Դավիթ Արշակյանը եւ Ռուսլան Կորյանը:
Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: