«Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն այսօր ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ իսպանացի Տիտո Ռամալյոյին, ինչպես նաեւ նշել իրենց մշակած զարգացման նախագիծը:
«Ռամալյոն ու նրա հետ Հայաստան եկած իսպանացի այլ մասնագետները միայն գլխավոր թիմի հետ չեն աշխատելու: Նրանք մասնակցելու են նաեւ 2-րդ թիմի ու ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքներին: Պետք է այնպես անենք, որ «Բանանցում» զարգանան լավ ֆուտբոլիստներ, որոնք կհամալրեն ինչպես գլխավոր թիմը, այնպես էլ կհամոզեն Հայաստանի հավաքականի ներկա կամ ապագա մարզիչներին իրենց ընդգրկել ընտրանու կազմում»,- ասել է Ասխաբաձեն:
Իսպանացի մասնագետները մի քանի ամիս առաջ եղել են Հայաստանում, հետեւել առաջնությանը, ծանոթացել «Բանանցի» ենթակառուցվածքներին ու որոշել են համագործակցել:
«Ակումբի հայ մարզիչները շարունակելու են աշխատանքը: Մենք բժիշկների պակաս էլ ունենք: Տեսեք, թիմի հետ աշխատում է ընդամենը մեկ բժիշկ, միայն երեկ երկրորդը միացավ մեզ: Պետք է այս հարցը նույնպես լուծում ստանա»,- նշել է ակումբի գլխավոր տնօրենը:
Նա ընգծել է, որ այս տարի ձմռանը «Բանանցի» գլխավոր թիմում կլինեն որոշակի փոփոխություններ: Իրենք պայքարելու են Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճելու համար, իսկ արդեն հաջորդ տարի՝ Հայաստանի չեմպիոն դառնալու. «Ֆուտբոլը զարգացնելը համբերատար աշխատանք է պահանջում: Մենք ցանկանում ենք, որպեսզի արդեն մի քանի տարի անց «Բանանցն» ունենա բարձրակարգ թիմեր»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: