Օգոստոս 25, 2025
1014 դիտում

Կայացել են Հայաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները


Լուսանկարը` Մեդիամաքս


Անցած հանգստյան օրերին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները:

Կապանում «Գանձասար-Կապանն» ուժերն է չափել առաջատար «Ալաշկերտի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: «Ալաշկերտը», չնայած միավորներ է կորցրել, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր:

Աբրահամ Խաշմանյանի թիմից ընդամենը մեկ միավոր է հետ մնում առաջնության գրոծող չեմպիոն «Փյունիկը», որը նվազագույն հաշվով հաղթել է «Բանանցին»:

Գյումրիի «Շիրակն» էլ մեկ գնդակ է ուղարկել «Ուլիսի» դարպասն ու ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին