Հոկտեմբերի 2-ին ժամը 17:30-ին ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի է ունենալու բարեգործական հանդիպում:
Հանդիպումն ընթանալու է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների միջեւ:
Յուրի Ջորկաեֆը հանդես է գալու «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» կազմում, իսկ Հայաստանի լրագողների թիմում խաղալու է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:
Հայաստանի լրագողների թիմի կազմում ընդգրկված են նաեւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:
Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը ուղղվելու է սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:
Հանդիպման մուտքն ազատ է, իսկ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկաեֆի ինքնագիրը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: