Մայիս 04, 2024
2806 դիտում

Յուրա Մովսիսյան. Հուսամ, որ «Բորուսիան» դուրս կգա ՉԼ հաջորդ փուլ


Յուրա Մովսիսյանը
Յուրա Մովսիսյանը

Լուսանկարը` PAN Photo


Մոսկվայի «Սպարտակի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հույս ունի, որ Դորտմունդի «Բորուսիան» կարող է հաղթահարել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչը:

«Գերմանական ակումբը քառորդ եզրափակիչ անցնելու շանսեր ունի: Նրանք ցույց են տալիս որակյալ խաղ ու լավ մարզավիճակ են ձեռք բերել: Հույս ունեմ, որ տանը կկարողանան հաղթել «Յուվենթուսին» ու անցնել հաջորդ փուլ»,- խոստովանել է Մովսիսյանը:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում այսօր «Բորուսիան» հյուրընկալելու է «Յուվենթուսին»:  Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ էր տարել իտալական թիմը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին