1008 դիտում

ՀՖՖ-ն պարգեւատրել է ֆուտզալի ու կանանց ֆուտբոլի մրցանակակիրներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է Հայաստանի կանանց աշնանային մրցաշարի ու ֆուտզալի 2013-2014 առաջնությունների մրցանակաբաշխությունը:

Պարգեւատրվել են 2013-2014 թթ-ի ֆուտզալի 3-րդ ու 2-րդ տեղերը գրաված «Գյումրի» ու «Պոլիտեխնիկ» թիմերն ու չեմպիոն Վանաձորի «Թալգրիգը»: Առաջնության լավագույն ռմբարկու է դարձել Էդգար Կիրակոսյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Արմեն Բաբայանը:

Կանանց մրցաշարում էլ 3-րդ տեղն է գրավել «Երեւան Լ.Հ.»-ն, 2-րդ՝ Արթիկի ԱՖԴ-ն, իսկ հաղթողի կոչումը նվաճել է «Երեւան Գ.Մ.»-ն:

Լավագույն դարպասապահ է դարձել Լենա Անդրեասյանը, ռմբարկու՝ Լուսինե Հովհաննիսյանը, հարձակվող՝ Յանա Յակուրյանը, կիսապաշտպան՝ Սոֆիկ Թորոսյանը եւ պաշտպան՝ Մարիամ Ստեփանյանը:

ՀՖՖ-ն հույս ունի, որ 2015-ին ֆուտզալում ու կանանց ֆուտբոլում նոր ձեռքբերումներ կլինեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին