Արցախի ֆուտբոլի հավաքականը 23 խաղացողներով ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով «Ֆուտբոլի աշխարհի գավաթ առանց սահմանների» մրցաշարին:
Mediamax Sport-ի թղթակցին Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Ավանեսյանն ասել է, որ հավաքի ընթացքում հիմնականում աշխատում են տակտիկական պատրաստվածության վրա:
Շվեդիայում կայանալիք չծանաչված երկրիների Աշխարհի առաջնությունում Արցախի ընտրանին հանդես է գալու D խմբում ու մրցելու է Էլան Վանինի ու Զանզիբարի ընտրանիների հետ: Հանդիպումները կայանալու են հունիսի 1-ին ու 3-ին:
«Մեր առաջնային նպատակը խմբից դուրս գալն ու 1/4 եզրափակչում խաղալն է: Առաջնությունում հանդես գալը շատ մեծ նշանակություն ունի Արցախի համար: Հերթական անգամ աշխարհում կխոսեն մեր երկրի մասին, բացի այդ էլ ցույց կտանք, որ ֆուտբոլը մեզ մոտ զարգանում է»,- ընդգծել է Ավանեսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: