Մայիս 19, 2024
7150 դիտում

Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաղթել է Շահրիար Մամեդյարովին


Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաղթել է Շահրիար Մամեդյարովին
Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաղթել է Շահրիար Մամեդյարովին

Լուսանկարը` flickr.com


Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում հաղթել է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին:

Հայ գրոսմայստերը պարտիայի հենց սկզբից սպիտակ խաղաքարերով իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը եւ 43-րդ քայլին հասել է առավելության:

Նա վաստակել է իր առաջին միավորը: Առաջին տուրում Արոնյանը զիջել էր Վիշվանաթան Անանդին:

Այս պահին ավարտվել է նաեւ Անանդի եւ Վեսելին Թոփալովի հանդիպումը, մրցակիցները խաղացել են ոչ ոքի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին