Մայիս 02, 2024
795 դիտում

Այսօր մեկնարկող կանանց ԵԱ-ում Հայաստանը 4 շախմատիստ կունենա


Լուսանկարը` FIDE


Ապրիլի 19-29-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվելու է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:

Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը,  Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը:

Մրցաշարն ընտրական փուլ է հանդիսանում կանանց Աշխարհի գավաթի համար: Մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 մասնակիցներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազ. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին