Մայիս 01, 2024
774 դիտում

ՖԻԴԵ-ն ներկայացրել է լավագույն շախմատիստների թարմացված աղյուսակը


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման նոր աղյուսակները։

Տղամարդկանց ցանկում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները նահանջել են։ Ամենաբարձր տեղը զբաղեցնում է Հայկ Մարտիրոսյանը, որը 2678 անհատական վարկանիշով 54-րդ հորիզոնականում է։ Գաբրիել Սարգսյանն (2671) ընթանում է 63-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (2644)՝ 93-րդ տեղում։

Կանանց պայքարում կա 4 ներկայացուցիչ։ Էլինա Դանիելյանը (2397) 51-րդն է, Աննա Սարգսյանը (2377)՝ 73-րդը, Լիլիթ Մկրտչյանը (2366) զբաղեցնում է 82-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը (2354)՝ 95-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին