Մայիս 01, 2024
2748 դիտում

Լեւոն Արոնյանը նվաճել է ԱՄՆ-ի շախմատի Գավաթը


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Լեւոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսում կայացած ԱՄՆ-ի շախմատի Գավաթի հաղթող:

Եզրափակչում նա 2,5:1,5 հաշվով ուժեղ է եղել Ուեսլի Սոյից: Գրոսմայստերները 2-ական դասական եւ արագ շախմատ պարտիա են անցկացրել: Առաջին 3 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, եւ միայն վերջինում՝ արագ շախմատի պարտիայում Արոնյանը հաղթանակ է գրանցել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Շատ երջանիկ եմ ԱՄՆ-ի Գավաթը նվաճելու համար: Հոգնած, բայց շատ բավարարված: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ»,- գրել է Արոնյանը հաջողությունից հետո:

ԱՄՆ-ի գավաթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 400 հազ. դոլար, որոնցից հաղթողի համար նախատեսված է 75 հազ.:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին