Մայիս 01, 2024
406 դիտում

Մարիամ Մկրտչյանը International Women's Chess Championship-ում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` FIDE


Տաշքենդում կայացած երկրորդ International Women's Chess Championship շախմատային փառատոնում Հայաստանը ներկայացրել է Մարիամ Մկրտչյանը:

Նա 9 տուրում ոչ մի պարտություն չի կրել, տարել է 5 հաղթանակ ու գրանցել 4 ոչ-ոքի: Մկրտչյանը վաստակել է 7 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով գրավել 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող 7,5 միավորով դարձել է Անաստասիա Բոդնարուկը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 50 հազար դոլար, հաղթողը ստացել է 6000 դոլար, իսկ 2-3-րդ մրցանակակիրները՝ համապատասխանաբար 5000 եւ 4000:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին