Մոսկվայում ընթացող «Aeroflot Open» մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:
Հայ շախմատիստներից երկուական հաղթանակով առաջատարների թվում են Մանուել Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանը: 2-րդ տուրում Պետրոսյանն ուժեղ է եղել Սերգեյ Վոլկովից (Ռուսաստան), իսկ Հայրապետյանն առավելության է հասել Այդլին Սուլեյմանլիի (Ադրբեջան) նկատմամբ:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը ունեն 1,5 միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: