Մայիս 01, 2024
exclusive
801 դիտում

Շախմատի հավաքականում Հրանտ Մելքումյանին կփոխարինի Կարեն Գրիգորյանը


Լուսանկարը` ECU


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը Mediamax Sport-ին ասել է, թե ով կփոխարինի թիմում ելույթներն ավարտելու մասին հայտնած Հրանտ Մելքումյանին:

Ավելի վաղ Մելքումյանն Armenpress-ին ասել է, որ որոշել է ժամանակավոր դադար վերցնել ու հանդես չգալ հավաքականում: Նա արդեն երկար տարիներ բնակվում է Ավստրալիայում ու թռիչքների հետ կապված է խնդիրներ ունենում:

«Իր մտադրության մասին Հրանտը մեզ հայտնել էր դեռ 2022 թվականին՝ նշելով, որ 2023-ի Եվրոպայի առաջնությունից հետո չի խաղա թիմում: Հավաքականում 4 տեղերը որոշվում են գործակցով (Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Շանթ Սարգսյան), մեկը համալրում է Հայաստանի չեմպիոնը, այս տարի հաղթողը Ռոբերտ Հովհաննիսյանն է: Իսկ գործակցով հավաքականում խաղալու թեկնածուն Կարեն Գրիգորյանն է»,- ասել է Փաշիկյանը:

Այս տարի ամռանն անցկացվելու է շախմատի թիմային Աշխարհի առաջնություն, որում թիմերի մասնակցության կարգը փոխվել է, ու Հայաստանի ընտրանու ելույթ ունենալու հետ կապված հստակություն դեռ չկա: Հավաքականը կպատրաստվի սեպտեմբերի 10-23-ը Բուդապեշտում կայանալիք Օլիմպիադային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին