Մայիս 01, 2024
1429 դիտում

Լեւոն Բաբուջյանն ու Ռուդիկ Աբրահամյանը մեդալներ են նվաճել Իրանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը:

Գլխավոր մրցաշարում գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ Հայ շախմատիստը տոնել է 5 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի ու կրել 1 պարտություն։

Նույն մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը 7,5 միավորով ելույթն ավարտել է կրկին 2-րդ հորիզոնականում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին