Մայիս 01, 2024
497 դիտում

Հայկ Մարտիրոսյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում


Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ն ներկայացրել է փետրվար ամսվա վարկանշային աղյուսակը։

Տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Հայկ Մարտիրոսյանը, որը նախորդ ամսվա համեմատ բարելավել է դիրքերը։ Նա 2681 անհատական միավորով բարձրացել է 50-րդ հորիզոնականը։ Գաբրիել Սարգսյանը (2671) 60-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը (2640)՝ 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը (2640) զբաղեցնում է 98-րդ տեղը։

Էլինա Դանիելյանը կանանց աղյուսակում 53-րդ հորզոնականում է, նրան հաջորդում են Լիլիթ Մկրտչյանն (71-րդ) ու Աննա Սարգսյանը (73-րդ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին