Մայիս 01, 2024
398 դիտում

Կարեն Ասրյանի հուշամրցաշարն այս տարի կայանալու է գարնանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ Կարեն Ասրյանի հուշամրցաշարն այս տարի կայանալու է ապրիլի 23-ից մայիսի 2-ը:

Մրցաշարն անցկացվելու է Հայաստանի շախմատի ակադեմիայում, իսկ մրցանակային ֆոնդը կազմելու է 13 մլն դրամ:

Եվրոպայի չեմպիոն ու Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանը հանկարծամահ է եղել 2008 թվականի հունիսի 9-ին՝ ուղեղի կաթվածից: 2009 թվականից անցկացվում է գրոսմայստերին նվիրված հուշամրցաշար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին