Մայիս 01, 2024
794 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոններն են


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոններն են հռչակվել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Այսօր կայացած վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Արթուր Դավթյանին ու 6 միավորով հաղթող դարձել։

 

Երեք շախմատիստներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 5,5-ական միավոր ու կիսել 2-4-րդ տեղերը։

 

Սուսաննա Գաբոյանը չեմպիոն է դարձել 7,5 միավորով, նա 9-րդ տուրում ուժեղ է եղել Մելինե Հարությունյանից։

 

7 միավորով 2-րդն է Մարիամ Ավետիսյանը, իսկ եռյակը 5,5 միավորով եզրափակել է Միլենա Գասպարյանը։

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին