Մայիս 01, 2024
840 դիտում

Այսօր կորոշվեն Հայաստանի շախմատի առաջնության հաղթողները


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր կայանալու են Հայաստանի շախմատի առաջնությունների վերջին պարտիաներն ու որոշվելու են չեմպիոնները։

 

Սամվել Տեր-Սահակյանը նորից առաջատար է դարձել, նա 8-րդ տուրում ուժեղ է եղել Զավեն Անդրիասյանից ու 5,5 միավոր վաստակել։ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն առաջնության մեկնարկում այդքան էլ հաջող չէր ելույթ ունենում, 5 միավորով 2-րդ տեղում է, նա առավելության է հասել Դավիթ Տիրատուրյանի նկատմամբ։ Իսկ եռյակը նույնքան միավորով եզրափակում է Մանուել Պետրոսյանը, որը զիջել է Տիգրան Հարությունյանին։

 

Կանանց առաջնությունում շարունակում է առաջատար մնալ Սուսաննա Գաբոյանը, որը 6,5 միավոր ունի, նա իր վերջին պարտիան Մարիամ Խաչատրյանի հետ ոչ-ոքիով է ավարտել։ 6 միավորով 2-րդ տեղում է Մարիամ Ավետիսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին