Մայիս 01, 2024
428 դիտում

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում պայքարն ավելի հետաքրքիր է դարձել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի առաջնությունները, որոնք ընթանում են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, մոտենում են ավարտին:

Երեկ կայացել են 7-րդ տուրի պարտիաները, տղամարդկանց պայքարում ամեն ինչ ավելի անորոշ է դարձել, քանի որ հիմա առաջատարները 3-ն են:

Մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել Ռոբերտ Հովհաննիսյանից, սակայն 4.5 միավորով շարունակում է մնալ լավագույն եռյակում:

Նույնքան միավոր ունեն ու շարունակում են չեմպիոնության համար պայքարել նաեւ Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք ոչ-ոքի են գրանցել միմյանց հետ պայքարում:

Սուսաննա Գաբոյանը 1 միավոր առավելություն ունի Մարիամ Ավետիսյանի նկատմամբ ու գլխավորում է կանանց մրցաշարային աղյուսակը: Նա 7-րդ տուրում առավելության է հասել Մարիամ Խաչատրյանի նկատմամբ ու 6 միավոր վաստակել:

Մարիա Գեւորգյանը հայտնել է առաջնության պայքարից դուրս գալու մասին. «Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Բայց ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը՝ բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով»,- հայտնել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին