Մայիս 01, 2024
436 դիտում

Հայաստանի առաջնությունների առաջատարները Գաբոյանն ու Տեր-Սահակյանն են


Լուսանկարը` Մեդիամաքս


Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է վստահ հանդես գալ Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում:

6-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Տեր-Սահակյանը միավորը կիսել է Ռոբերտ Փիլիպոսյանի հետ: 4-ական միավորով 2-3-րդ տեղերում են Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք ոչ-ոքի են գրանցել Ռոբերտ Հովհաննիսյանի ու Մամիկոն Ղարիբյանի հետ:

Սուսաննա Գաբոյանն էլ դարձել է կանանց առաջնության միանձնյա առաջատար: Նա 6-րդ տուրում հաղթել է Մարիա Գեւորգյանին ու 5 միավոր վաստակել: 3 շախմատիստներ՝ Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը, 4-ական միավոր ունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին