Մայիս 01, 2024
402 դիտում

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորել է Հայաստանի տղամարդկանց առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության միանձյա առաջատար է դարձել Սամվել Տեր-Սահակյանը:

Նա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած առաջնության 5-րդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Արթուր Դավթյանի նկատմամբ ու վաստակել 4 միավոր:

3,5-ական միավորով 2-3-րդ տեղերում են Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: Պետրոսյանը հաղթել է Ռոբերտ Փիլիպոսյանին, իսկ Անդրիասյանը՝ Տիգրան Հարությունյանին:

Կանանց մրցաշարում շարունակում են առաջատարությունը կիսել Սուսաննա Գաբոյանն ու Միլենա Գասպարյանը, որոնք միմյանց դեմ կայացած պարտիայում ոչ-ոքի են գրանցել: Նրանք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին