Մայիս 01, 2024
395 դիտում

Շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում երկիշխանություն է


Լուսանկարը` Armenian chess federation


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակում են Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները, երեկ մասնակիցներն անցկացրել են 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում 3-ական միավորով առաջատարներ են դարձել Մամիկոն Ղարիբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, երկուսն էլ վստահ հանդիպումներ են անցկացրել: Ղարիբյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Ռոբերտ Հովհաննիսյանից, իսկ Տեր-Սահակյանը՝ Դավիթ Տիրատուրյանից:

2,5-ական միավոր ունեն եւ 3-4-րդ տեղերն են կիսում Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Սուսաննա Գաբոյանն ու Միլենա Գասպարյանն էլ 3,5-ական միավորով կանանց առաջնության մրցաշարային աղյուսակն են գլխավորում: 4-րդ տուրում Գաբոյանը հաղթել է Ալվարդ Ստեփանյանին, իսկ Գասպարյանն ոչ-ոքի գրանցել Արփինե Գրիգորյանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին