Մայիս 01, 2024
379 դիտում

Տղամարդկանց առաջնությունում առաջատարները 3 շախմատիստներ են


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց 84-րդ ու կանանց 79-րդ առաջնություններում կայացել են 3-րդ խաղափուլի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում 3 շախմատիստ՝ Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 2-ական միավոր:

Ղարիբյանը ոչ-ոքի է խաղացել Արթուր Դավթյանի, Անդրիասյանը միավորը կիսել է Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, իսկ Տեր-Սահակյանն ուժեղ է եղել Էրիկ Չաքրյանից:

Կանանց առաջնությունում 3 միավորով առաջատարը Միլենա Գասպարյանն է, որն ուժեղ է եղել Աննա Խաչատրյանից: Սուսաննա Գաբոյանը 2,5 միավորով 2-րդ տեղում է, շախմատիստուհին հաղթել է Մարիամ Ավետիսյանին: Մարիա Գեւորգյանն անակնկալ պարտություն է կրել Մելինե Հարությունյանից, բայց 2 միավորով պահպանում է 3-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին