Մայիս 01, 2024
1075 դիտում

Հայտնի են Հայաստանի շախմատի առաջնությունների 1-ին տուրի զույգերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ առաջնությունների վիճակահանությունը:

Մրցաշարերը մեկնարկելու են հունվարի 12-ին եւ կավարտվեն 20-ին, հանգստյան օր չի լինելու։ Հաղթողները համալրելու են ազգային հավաքականների շարքերը։
Առաջին տուրում տղամարդկանց պայքարում միմյանց դեմ կմրցեն հետեւյալ զույգերը․ Մանուել Պետրոսյան-Էրիկ Չաքրյան, Սամվել Տեր-Սահակյան-Մամիկոն Ղարիբյան, Դավիթ Տիրատուրյան-Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան-Զավեն Անդրիասյան, Ռոբերտ Փիլիպոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան։

Կանանց առաջնության մեկնարկային տուրում կհանդիպեն Արփինե Գրիգորյան- Մարիամ Ավետիսյան, Սուսաննա Գաբոյան-Աննա Խաչատրյան, Ալվարդ Ստեփանյան-Մելինե Հարությունյան, Միլենա Գասպարյան-Մարիամ Խաչատրյան ու Մարիա Գեւորգյան-Պոլինա Կոբակ զույգերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին