Մայիս 19, 2024
3415 դիտում

Տիգրան Հարությունյանն Աերոֆլոտի B մրցաշարի հաղթողն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոսկվայում ավարտվել է Աերոֆլոտ օփեն շախմատային փառատոնը, որտեղ հանդես էին գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

B մրցաշարում հաջող է ելույթ ունեցել ու հաղթողի կոչումը նվաճել Տիգրան Հարությունյանը: Նա տարել է 5 հաղթանակ, 4 անգամ ոչ-ոքի խաղացել ու, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, ելույթն ավարտել առաջին հորիզոնականում:

Գլխավոր մրցաշարում հայերից լավագույն արդյունքը ցույց է տվել Մանուել Պետրոսյանը: Նա հավաքել է 6 միավոր ու առաջատարից հետ մնացել ընդամենը կես քայլով: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրել է 8-րդ տեղը:

C մրցաշարում 6,5 միավորով 9-րդ հորիզոնականում տեղ է գտել Արթուր Ղարագյոզյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին