Մայիս 18, 2024
5450 դիտում

Tata Steel India. Արոնյանը պայքարը կսկսի Նակամուրայի դեմ պարտիայով


Լուսանկարը` Grand Chess Tour


Այսօր Կալկաթայում մեկնարկում է Grand Chess Tour-ի հերթական փուլը՝ Tata Steel India-ն:

Մինչեւ նոյեմբերի 24-ը մասնակիցները պայքարելու են արագ շախմատի մրցաշարում: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափելու է Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

Մրցաշարում հանդես են գալիս նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Վիդիթ Գուրյատին եւ Պենտալա Հարիկրիշնան (երկուսն էլ Հնդկաստան):

Նոյեմբերի 25-26-ը կկայանան կայծակնային պարտիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին