Մայիս 13, 2024
4701 դիտում

Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:

Վերջին տուրում Արշակ Պետրոսյանի սաները 3:1 հաշվով հաղթել են Վրաստանին: Լեւոն Արոնյանն ուժեղ է եղել Բաադուր Ջոբավայից, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Լուկա Պայչաձեից: Գաբրիել Սարգսյան-Միխեիլ Մչեդիշվիլի ու Հրանտ Մելքումյան-Մերաբ Գագունաշվիլի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականը վաստակել է 13 միավոր զբաղեցրել 2-րդ տեղը: 15 միավորով հաղթողի կոչումը նվաճել է Ռուսաստանի ընտրանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին