Մայիս 04, 2024
1382 դիտում

Հայաստանի հավաքականը շախմատի Օլիմպիադայում մեկնարկել է խոշոր հաշվով հաղթանակով


Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը
Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը

Լուսանկարը` chess-news.ru


Նորվեգական Տրոմսո քաղաքում այսօր մեկնարկել է շախմատի համաշխարհային Օլիմպիադան:

Օլիմպիադայի գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը տոնել է առաջին հաղթանակը:

Առաջին տուրում թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հանգստանալու հնարավորություն էր տվել Լեւոն Արոնյանին, ու առաջին խաղատախտակի վրա հանդես է եկել Գաբրիել Սարգսյանը:

Սարգսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Ռիոսուկե Նանջոյին, իսկ Սերգեյ Մովսիսյանն էլ ուժեղ է գտնվել Շինյա Կոջիմայից:

Այնուհետեւ հիանալի ելույթներ են ունեցել նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Քոթանջյանը: Նրանք ուժեղ են գտնվել համապատասխանաբար Ակիրա Վատանաբեից ու Ալեքս Ավերբուխից:

Հայաստանի հավաքականը հաղթել է Ճապոնիային 4:0 հաշվով ու վաստակել առաջին միավորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին