Մայիս 04, 2024
1378 դիտում

Հայաստանը Եվրոպայի առաջնության 1/2 եզրափակչում ունի 7 բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի:

Երեկ պայքարի մեջ մտած 7 ներկայացուցիչներից 4-ը գերազանցել են իրենց մրցակիցներին:

Բարեղամ Հարությունյանը (48 կգ) կամային հաղթանակ է գրանցել Սախիլ Ալախվերդովի (Վրաստան) նկատմամբ, Արթուր Բազեյանը (57 կգ) 4:1 հաշվով ուժեղ է եղել իտալացի Ջուզեպե Կանոկիոյից, Արարատ Հարությունյանը (67 կգ) 5:0 հաշվով ուժեղ է եղել սլովակ Նեյչ Պետրիչից, իսկ Արթուր Սահակյանը (60 կգ)՝ սլովակ Տադեյ Կերնոգայից:

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ) դուրս են մնացել առաջնությունից:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին անցել նաեւ Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին