Մայիս 04, 2024
705 դիտում

Նարեկ Մանասյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ


Լուսանկարը` EUBC


Բելգրադում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնել է միայն մեկը։ Մինչեւ 91 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը 4։1 հաշվով առավելության է հասել Անդրեյ Զապլիտնիի (Մոլդովա) նկատմամբ։ Մանասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել առնվազն ԵԱ-ի բրոնզե մեդալ։

Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ) եւ Էլիդա Քոչարյանը (60 կգ) պարտություններ են կրել։

Այսօր հանդես են գալու Անուշ Գրիգորյանը (50 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Անի Հովսեփյան (70 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին