Մայիս 01, 2024
654 դիտում

35 երկրից 400 բռնցքամարտիկներ. Սերբիայում մեկնարկում է ԵԱ-ն


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Սերբիայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են 35 երկրի 400 բռնցքամարտիկներ:

Պայքարն ընթանալու է կանանց 12 եւ տղամարդկանց 13 քաշային կարգերում: Հայաստանի տղամարդկանց ընտրանին ամբողջական կազմով է հայտավորված՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Նարեկ
Հովհաննիսյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Համլետ Հարությունյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Կանայք ներկայացված են 6 քաշային կարգերում՝ Լուսինե Գեւորգյան (48 կգ), Անուշ Գրիգորյան (50 կգ), Լիլիթ Դալլաքյան (54 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (63 կգ) եւ Անի Հովսեփյան(70 կգ):

Մեկնարկային օրը Հայաստանի թիմերը մասնակից չունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին