Մայիս 15, 2024
2470 դիտում

Բռնցքամարտիկները որոշել են 2024 թվականի Հայաստանի չեմպիոններին


Լուսանկարը` IBA


Շուրջ մեկ շաբաթ է Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ընթանում էր Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը։


Այսօր կայացել են եզրափակիչ մենամարտերը եւ որոշվել են հաղթողները։ Հայաստանի չեմպիոններ են դարձել հետեւյալ բռնցքամարտիկները՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արեն Ասլամազյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Համլետ Հարությունյան (86 կգ), Հենրիկ Ճղրիկյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ)։

Առաջնության ավարտից հետո Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հավաքականը կսկսի պատրաստվել այս տարվա կարեւոր մրցաշարերին։ Բռնցքամարտիկներին դեռ չի հաջողվել նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Վարկանշային մրցումները երկուսն են, առաջինը փետրվարի 29-ից մարտի 12-ն ընդունելու է իտալական Բուստո Արսիզիոն, իսկ մյուսը՝ Բանգկոկը՝ մայիսի 23-ից հունիսի 3-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին