Մայիս 19, 2024
exclusive
6988 դիտում

Բռնցքամարտիկները պատրաստվում են Բելառուսի մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հունվարի 6-ից Ծաղկաձորում սկսել է այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ասել է, որ մարզումները կլինեն մինչեւ հունվարի 20-ը:

«26 բռնցքամարտիկ է ընդգրկվել թիմի կազմում, աշխատում ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Մեզ հետ են նաեւ ավելի երիտասարդ տղաներ, ովքեր կփորձեն համալրել մեծահասակների թիմը»,- ասել է Թորոսյանը:

Բռնցքամարտիկների առաջիկա մրցաշարը կլինի փետրվարին Բելառուսում. «Մինչեւ հաջորդ Օլիմպիական խաղեր դեռ ժամանակ կա, սակայն ոչ այնքան շատ: Պետք է ճիշտ ու շատ աշխատենք, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին