Մայիս 12, 2024
2503 դիտում

Արթուր Աբրահամը դժվար ու ծանր պայքարում կրկին պաշտպանեց WBO գոտին


Լուսանկարը` facebook

Լուսանկարը` facebook

Լուսանկարը` facebook

Լուսանկարը` facebook


Գերմանական Հանովեր քաղաքում WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սուպեր միջին քաշային կարգում մեծ դժվարությամբ պաշտպանեց գոտին բրիտանացի Մարտին Մարեյի հետ մենամարտում:

Հանդիպման մեկնարկում բրիտանացին ավելի վստահ էր զգում իրեն ու ակտիվ գործում, սակայն նա նաեւ աչքի էր ընկնում արգելված հնարքներով`Աբրահամին գոտկատեղից ներքեւ հարվածելով: Մարեյին հաջողվում էր իր մարտավարությունը թելադրել:

Հայ բռնցքամարտիկը վերգտավ իրեն 5-րդ ռաունդի վերջնամասից սկսած: Նա աստիճանաբար զգաց ռինգն ու փորձեց գտնել Մարեյի հակախաղը:

Մինչեւ հանդիպման ավարտը դժվար էր վստահությամբ նշել բռնցքամարտիկներից որեւէ մեկի բացարձակ առավելության մասին: Պայքարը հավասար էր, կողմերից ոչ մեկը չէր ցանկանում հանձնվել: Աբրահամի համար շատ կարեւոր էր չեմպիոնական գոտին պահել իր մոտ, իսկ Մարեյը հասկանալով հանդիպման արժեքը՝ ամեն ինչ անում էր ձեռնունայն հայրենիք չվերադառնալու համար:

12 ռաունդ շարունակ Աբրահամն ու Մարեյը երկրպագուներին պահեցին լարվածության մեջ: Վերջին ռաունդում հարվածների իսկական տեղատարափ էր, ու իր բարձրության վրա էր հայ բռնցքամարտիկը: Սակայն վերջնական որոշումը մրցավարներինն էր, որոնք էլ 115:112, 112:115 եւ 116:111 հաշվով հաղթանակը շնորհեցին Արթուր Աբրահամին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին